Հետհեղափոխական Հայաստանում բոլոր պաշտոնյաների նկատմամբ կան մեծ պահանջներ. Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետհեղափոխական Հայաստանում բոլոր պաշտոնյաների նկատմամբ կան մեծ պահանջներ, հնարավոր է՝ որոշ մարդիկ այդ պահանջները չկարողանան իրականացնել։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի՝ պաշտոնից ազատմանը։

«Խնդիրներ են դրված, որ պետք է ՀՀ-ում լայնամասշտաբ բարեփոխումներ կատարել։ Հեղափոխության շրջանում հնչած բոլոր գաղափարներն ու մտքերը պետք է կարողանանք իրականություն դարձնել, բայց որոշ գերատեսչությունների ղեկավարներ մինչ այս պահը ցույց են տվել, որ չեն կարողանում, դրա համար էլ վարչապետը որոշում է կայացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

ԱԽ քարտուղարը չցանկացավ խոսել այն մասին, թե կոնկրետ ինչ առաջադրանքներ չեն կատարել Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրենի ու Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանապետի պաշտոններում: Արմեն Գրիգորյանն ընդգծեց՝ ոլորտներն այնպիսին են, որ շատ հարցեր գաղտնի են։

Հայերեն English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին