Սանտեխնիկայի արտադրության ոլորտում կիրականացվի 14 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14 մլրդ 491 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: «Կազմակերպությունը ներմուծված ապրանքներն օգտագործելու է սանտեխնիկայի արտադրության համար. «Արտադրությունը գործում է Արմավիրի մարզում 2015 թվականից: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով՝ արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 16 023 320 000 դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 920 680 000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել»,- ասաց նախարարը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան