Մոնիտորինգի արդյունքում միջպետական ճանապարհին հայտնաբերվել են գերբեռնված բեռնատարներ

2 րոպեի ընթերցում

ԱՊԱՐԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիս-Կապան միջպետական նշանակության ճանապարհին իրականացրած մոնիտորինգի արդյունքում արձանագրվել է, որ 100 չափագրված բեռնատար ավտոմեքենաներից 25-ը եղել են գերբեռնված: Այս ուղղությամբ աշխատանքները կհամակարգվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին միջպետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով կազմակերպված շրջայցին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը:

«Ըստ նորմատիվային պահանջների` յուրաքանչյուր առանցքի համար նախատեսված է առավելագույնը 11.5 տոննա բեռնվածություն, և մեքենայի ընդհանուր քաշը սահմանափակվում է 44 տոննայով: Մենք պարբերաբար տարբեր միջպետական ավտոճանապարհներին մոնիտորինգ ենք իրականացնում` պարզելու փաստացի իրավիճակը: Մոտ 2 ամիս առաջ Գորիս-Կապան հատվածում վերջին մոնիտորինգի ընթացքում 100 չափագրված բեռնատար ավտոմեքենաներից 25-ը եղել են գերբեռնված: Այսինքն՝ 25 տոկոս գերբեռնվածություն կա, ինչը մեծ ազդեցություն ունի ճանապարհի երկարակեցության վրա»,- ասաց Բադալյանն ու նկատեց` դրա արդյունքում ճանապարհները շատ արագ կարող են քայքայվել:

Փոխնախարարը նկատեց` հարցը շատ արագ պետք է կանոնակարգվի, որ ներդրումները ծառայեն իրենց նպատակին: Առկա է ընդամենը 1-2 շարժական կշեռք, որոնք մշտադիտարկում անելու համար նախատեսված չեն, նախատեսված են մոնիտորինգի համար: Բադալյանը կարծում է, որ տեսչական մարմինը պետք է սարքավորումներ ձեռք բերի, ինչից հետո հստակեցվի տուգանելու գործընթացը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան