Նորոգված ճանապարհներում թերություն է նկատվել. կապալառուն ավելացրել է ասֆալտի 2-րդ շերտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հիմնանորոգված և միջին նորոգման միջպետական երկու ավտոճանապարհների որոշ հատվածներում լաբորատոր փորձաքննության արդյունքում թերություններ են նկատվել: Աշխատանքներն իրականացրած ընկերությունը հանձն է առել շտկել խնդիրը և ավելացրել է ասֆալտի երկրորդ շերտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին միջպետական ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքներին հետևելիս լրագրողների հետ զրույցում խոսեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Արձանագրել ենք, որ երկու դեպքում շինարարական աշխատանքները չեն կատարվել հավուր պատշաճի: Եվ շինարարը պարտավորություն է վերցրել ևս մեկ շերտ՝ 5 սմ ասֆալտ նորից է տեղադրել»,-ասաց նախարարը:

Արդյունքում՝ այս տարի Հաղարծին-Հովք 7.4 կմ ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներից հետո դրա 3 կմ հատվածում 5 սմ ասֆալտի վրա ավելացվել է ևս 5-սմ շերտ: Աշխատանքներն ավարտվել են մի քանի օր առաջ: Պապիկյանը նշեց՝ նախքան 2-րդ շերտն անելն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ խնդիրներ կան: Հիմա նախարարը նկատեց՝ տեսքը վատ չէ, մնացածը պարզ կդառնա ստուգելուց հետո, լաբորատոր փորձաքննության համար կվերցվի փորձանմուշ:

Նախարարը նշեց նաև, որ երբեմն թերացումը շինարարական կազմակերպությանը չի լինում: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ շերտի տակ կա կավային հիմք: Նոյեմբերյանի շրջանում ևս մի ճանապարհահատվածում ասֆալտի երկրորդ շերտ է արվել: Ոսկեպար-Նոյեմբերյան հիմնանորոգված ավտոճանապարհի 8 կմ հատվածում ավելացվել է ևս երկրորդ շերտ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան