Սպորտ

Ծանրորդ Սամվել Գասպարյանի վնասվածքը լուրջ չէ

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Սամվել Գասպարյանի վնասվածքը լուրջ չէ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականին անդամ Սամվել Գասպարյանի աշխարհի առաջնությունում ստացած վնասվածքը լուրջ չէ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտրանու մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Աջ ոտքի մկանն էր ձգվել, որն արդեն անցել է: Ամեն ինչ կարգին է»,-ասաց մասնագետը:

Սամվել Գասպարյանը (102 կգ) աշխարհի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 102 կգ քաշում Հայաստանից Սամվել Գասպարյան պոկում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 171 կգ, երկրորդին` 175 կգ և երրորդին` 178 կգ: Գյումրեցի ծանրորդը այս ձևում նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությանը Գասպարյանը գլխավերևում պահեց 212 կգ, սակայն 216 կգ մոտեցման ժամանակ վնասեց ոտքի մկանը և չբարձրացրեց պատվիրված քաշը: Երկամարտի 390 կգ արդյունքով Գասպարյանն աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում