Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 7 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 7 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Մասնավորապես՝ 2019-ի հունվար-օգոստոսին 2018-ի ութ ամիսների համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 9.0 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.5 տոկոսով:

Սպառողական գների ինդեքսն ավելացել է 1.8 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.2 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3.5 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-օգոստոսին աճել է 5.7 տոկոսով՝ կազմելով 178 հազար 659 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.1 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճը կազմել է 2 տոկոս՝ կազմելով 4 մլրդ 844.3 մլն դոլար, արտահանումն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 660.2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 0.7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 184.1 մլն դոլար:

Հայերեն English Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին