Մահացել Է երաժիշտ եւ բանաստեղծ Ռոբերտ Հանթերը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 78 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի երաժիշտ եւ բանաստեղծ, Grateful Dead ռոք-խմբի երգերի տեքստերի հեղինակ Ռոբերտ Հանթերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood reporter հրատարակությունը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը:

Մահվան պատճառը չի ճշտվում: Ինչպես գրում Է հրատարակությունը, «խաղաղությամբ հանգչել Է տանը՝ սիրով շրջապատված»:

Նրա կինը՝ Մորինը, եղել Է նրա կողքին:

Երաժշտի ընտանիքը դիմել Է երկրպագուներին եւ նրանց հորդորել՝ մխիթարվել նրանով, որ նրա երգերը մնում են մեզ հետ, ինչպես նաեւ մեջբերում Է արել բանաստեղծի բալլադներից մեկից. «Թող երգերը հագեցնեն օդը»: Grateful Dead խումբը հիմնվել Է 1965 թվականին եւ նշանակալի տեղ զբաղեցրել ամերիկյան մշակույթում: Հանթերը 1969 թվականից խմբի հետ սերտորեն համագործակցել Է 30 տարվա ընթացքում: Խումբը կազմացրվել Է 1995 թվականին՝ ֆրոնտմեն Ջերի Գարսիայի մահվանից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները