ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Լիոնել Մեսին է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Միլան քաղաքի հեղինակավոր «Լա Սկալա» օպերային դահլիճում կայացած ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ժամանակ լավագույնը կոչմանն արժանացավԱրգենտինայի ազգային թիմի հարձակվող և «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը Լիոնել Մեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության մեկնարկին «Տարվա լավագույն գոլ»՝ Պուշկաշի անվան մրցանակին արժանացավ Դանիել Զորին:

«Տարվա լավագույն տղամարդ մարզիչ»-ն ըստ ՖԻՖԱ-ի «Լիվերպուլ»-ի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը:

Երկրպագուների համար նախատեսված մրցանակին արժանացավ Նիկոլա և Սիլվիա Գրեկոնները Պարագվայից:

«Տարվա լավագույն կին դարպասապահ» ճանաչվեց Սարի վան Վենենդալը (Նիդերլանդներ):

ՖԻՖԱ-ի «Արդար խաղի»-ի մրցանակին արժանացավ Մարսելո Բիելսան, ով «Լիդս Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչն է:

Առաջին անգամ կազմվող «Տարվա լավագույն կանանց թիմ»-ում ընդգրկվեցին՝ Սարի վան Վենեդալը, Լուսի Բրոնզեն, Նիլլա Ֆիշերը, Քելեյ Օ՝Հարան, Վենդի Ռենարդը, Ջուլի Էրցը, Ամանդին Հենրին, Ռոզ Լավելը, Մարտան, Ալեք Մորգանը, Մեգան Ռափինոն:

ՖԻՖԱ-ն «Տարվա լավագույն դարպասապահ»-ի մրցանակը տվեց Բրազիլիայի ազգային թիմից և «Լիվերպուլ»-ից Ալիսոն Բեքերը:

«Կանանց ֆուտբոլի լավագույն մարզիչ»-ը՝ ԱՄՆ թիմի մարզիչ աշխարհի չեմպիոն Ջիլ Էլիսն է:

«Տղամարդկանց տարվա խորհրդանշանակ» ընտրանու կազմում են՝ Ալիսեոն Բեքերը, Մատիաս դե Լիկտը, Սերխիո Ռամոսը, Վիրջիլ վան Դեյկը, Մարսելոն, Լուկա Մոդրիչը,Ֆրենկի դե Յոնգը, Մբապեն, Լիոնել Մեսին և Էդեն Ազարը:

Եվ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» կանանց և տղամարդկանց The Best մրցանակին արժանացան Լիոնել Մեսին և Մեգան Ռափինոն:

Հայերեն English

Հանրապետությունում սպասվում է ձյուն

Պուտինի հատուկ ներկայացուցիչը կմասնակցի Սպիտակ տանը Մելանյա Թրամփի կազմակերպած միջոցառմանը

Կառավարությունն առաջարկում է նոյեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ ԹՐԻՓՓ-ին առնչվող օրենսդրական փաթեթով

Կառավարությունը նախատեսում է կատարել փոփոխություններ սոցիալական կրեդիտների համակարգում

Կոնգոյում մայիսից ի վեր հայտնաբերվել է էբոլայի ավելի քան 10 հազար դեպք

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարին

Վարչապետը մտահոգություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերում կառուցված տների հնարավոր դատարկ մնալու առնչությամբ

Էրդողանը ծրագրում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

Բեռնատարը ՀՀ հաշվառում և պետհամարանիշներ չունի․ ՀՀ ՏԿԵ նախարարն Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած վթարի մասին

Թուրքիայի խորհրդարանը սկսել է Մեքքայի համաձայնագրի քննարկման և վավերացման գործընթացը