Հասարակական

Սեպտեմբերի 21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի  21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 21-ին Գյումրին ավելի քան 15 հազար հյուր է ունեցել։

Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրին Գյումրու քաղաքապետարանից։ «Գյումրի այցելած հյուրերի ստույգ թիվն ասել հնարավոր չէ, բայց այն, որ Գյումրին մինչ այս նման քանակի հյուր չի ունեցել, դա՝ անխոս։ Այցելուների մեծ թվի մասին վկայում են հյուրանոցների ու հյուրատների զբաղվածությունը, բայց նշեմ, որ շատ էին նաև Գյումրիում ծանոթների ու բարեկամների տներում գիշերած անձինք»,- նշեց Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը։

Անկախության 28-ամյակին նվիրված տոնակատարություններին Գյումրի էին եկել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից, այլ նաև արտերկրից։

Անկախության տոնիգլխավոր միջոցառումներն այս տարի ՀՀ վարչապետի որոշմամբ, առաջին անգամ անցկացվեցին մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում: Տոնական միջոցառումների անցկացման համար այս տարի կառավարությունը 220 միլիոն դրամ էր հատկացրել։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում