Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը 2-րդն է «Ֆոլ Չեսս Կլասիկ» մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը 2-րդն է «Ֆոլ Չեսս Կլասիկ» մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց «Ֆոլ Չեսս Կլասիկ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գլխավոր A խմբում հանդես էին գալիս Հայաստանի հավաքականի անդամ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը և ԱՄՆ ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը:

B մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը:Մրցաշարերն անցկացվում էին շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով: Բոլոր մասնակիցները գրոսմայստերներ էին:

A մրցաշարի հաղթող դարձավ Ռեյ Ռոբսոնը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Վարուժան Հակոբյանը 5 միավորով կիսեց 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրանտ Մելքումյանը 4.5 միավորով 5-րդ հորիզոնականում է:

B մրցաշարում 6.5 միավորով հաղթող դարձավ Քուեսադա Պերես Յասերը: Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և կիսեցին 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 2-րդ, Հակոբյանը՝ 3-րդ տեղը:Ավետիք Գրիգորյանը 4 միավորով 7-րդն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում