ԱԳ նախարարն ընդունել է Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է ԵՄ կողմից երկրի զարգացման օրակարգի խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված շարունակական և հետևողական աջակցությունը։

Երկուստեք ընդգծվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների զարգացման կարևորագույն խթան: Կողմերը մտքեր փոխանակեցին համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։

ԱԳ նախարար Մնացականյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մատերնովը հանգամանալից անդրադարձ են կատարել կառավարության կողմից ձեռնարկված բարեփոխումների օրակարգին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ ՀՀ տեսակետներին: Որպես կառավարության գերակա նպատակ՝ նախարարն առանձնացրել է դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այս ոլորտում միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող փորձագիտական աջակցությունը և վերջինիս արդյունավետ համակարգումը:

Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի առնչությամբ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Արևելյան գործընկերությունն ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա հիմնված լավ հարթակ է Եվրոպական Միության և արևելյան վեց գործընկեր երկրների միջև փոխգործակցության զարգացման և ընդլայնման առումով: Այդ համատքեստում կողմերը մտքեր են փոխանակել նաև նախաձեռնության զարգացման տեսլականի շուրջ:

Հայերեն English Русский

2017-ի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտները 2025-ին ավելացել են 135 տոկոսով․ Փաշինյան

Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում

Խաղաղության փաստը 2026 թվականին լեգիտիմություն ստացավ ժողովրդի կատարած ընտրությամբ․ Փաշինյան

ԿԲ նախագահը ներկայացրել է հայկական ապրանքների արտահանմանն առնչվող իրավիճակի հնարավոր հետևանքները

Սարուխանում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 20 ծրագիր

ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են, թե ինչպես կարող են ամրապնդել ՀՀ-ի դիմադրողականությունը և տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս

Հայաստանին և Իտալիային միավորում են ակտիվ տնտեսական կապերը․ Մելոնին շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent

Սպորտը հաղթահարում է սահմանափակումները. ամերիկացի պարալիմպիկ մարզիկները՝ Գյումրիում

Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ