Մշակույթ

Metallicа-ն ճանաչվել Է հյուրախաղերից առավել մեծ գումար վաստակած խումբը

1 րոպեի ընթերցում

Metallicа-ն ճանաչվել Է հյուրախաղերից առավել մեծ գումար վաստակած խումբը

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Metallicа-ն ճանաչվել Է այն խումբը, որը հյուրախաղերի ընթացքում ռեկորդային գումար Է վաստակել համերգների տոմսերի վաճառքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: Pollstar-ի նոր հետազոտության տվյալներով՝ երաժիշտները տոմսերի վաճառքից 1,4 մլրդ դոլար են վաստակել 1982 թվականից ի վեր:

Այս ցուցանիշով նրանք առաջ են անցել Guns N’ Roses-ից եւ AC/DC-ից: Ընդհանուր առմամբ կոլեկտիվը վաճառել Է իր շոուների 22,1 մլն տոմս: Բացի այդ, պարզվել Է, որ Metallicа-ն այցելել Է բոլոր մայր ցամաքների 48 երկիր: Ոչ բոլոր խմբերը կարող են պարծենալ նման ձեռքբերումներով: Թմբկահար Լարս Ուլրիխը կարծում Է, որ իրենց հաջողությունը պայմանավորված Է բարձրակարգ երաժշտությամբ. «Ես առաջվա պես կարծում եմ, որ մեր լավագույն տարիները դեռ առջեւում են, եւ մեր լավագույն երգը դեռեւս չի ձայնագրվել»: Այժմ խումբը գտնվում Է WorldWired անվանումը կրող շրջագայության մեջ, արդեն վաճառվել Է 430 մլն դոլարի 4,1 մլն տոմս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում