Հասարակական

Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց

1 րոպեի ընթերցում

Գավառ քաղաքում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է երեք փողոց

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքի Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցներում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 138 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը: Արծրունի եղբայրներ, Դաշտոյան եւ Թումանյան փողոցներում ասֆալտապատվելու է 1,6 կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհ՝ շուրջ 11 հազար 300 քառակուսի մետր մակերեսով: Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 9-ից եւ կավարտվեն մինչեւ այս տարվա դեկտեմբեր: Գավառի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերոնշյալ փողոցներում հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել ավելի քան երեսուն տարվա ընթացքում:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում