ՀՀ ՏՄՊՊՀ  նախագահը ելույթ է ունեցել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիան,Ռուսաստանը,Հնդկաստանը,ՉինաստանըևՀԱՀ-ը միավորող ԲՐԻԿՍ խմբի երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում Մոսկվայում մեկնարկել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ նիստը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏՄՊՊՀ-ից, իր ելույթում Հանձնաժողովի նախագահը կարևորել է խորհրդի ներդրած ջանքներն ու իրականացրած աշխատանքը հակամենաշնորհային քաղաքականության և մրցակցության օրենսդրության կիրարկման ոլորտում՝ շեշտելով, որ մասնակից պետությունների մրցակցային մարմինների միջև այս տարիների ընթացքում ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն:

Այնուհետև Գեղամ Գևորգյանը ներկայացրել է խորհրդի նիստերի ընթացքում ընկած ժամանակահատվածում ՀՀ տնտեսական մրցակցության ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող ընթացիկ ուսումնասիրություններին, նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև հեռանկարային ծրագրերին: Նա, այդ թվում. նշել է, որ Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթ՝ մասնավորպես, նպատակ ունենալով ապահովել պետական օժանդակության տրամադրման ոլորտում թափանցիկությունը և ազատ ու բարեխիղճ տնտեսական մրցակցությունը:

«Տեխնոլոգիական առաջընթացի և տնտեսության մեջ տեղի ունեցող սրընթաց փոխակերպումների դարաշրջանում մրցակցային մարմինների առջև ծագում են նոր մարտահրավերներ՝ ուղղված տարբեր ապրանքային շուկաներում մրցակցության պաշտպանության ապահովմանը, և այս համատեքստում կարևոր է ուժեղացնել փոխգործակցությունն ինչպես ԱՊՀ, այնպես էլ արտերկրյա մյուս գործընկերների հետ»,- իր խոսքն ամփոփել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան