Հասարակական

Վերջին շրջանում սահմանին հրադադարի խախտումների աճ չի նկատվում. Արծրուն Հովհաննիսյան

1 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում սահմանին հրադադարի խախտումների աճ չի նկատվում. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների դեպքերի աճ կամ լարվածություն չի նկատվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Գրեթե չկա մի օր, որ հրադադարի խախտում չլինի, ուղղակի կա դեպքերի քանակ, որոնց շատ կամ քիչ լինելուց իրավիճակը հստակվում է: Վերջին շրջանում չկա այնպիսի իրավիճակ, որը կարող ենք մտահոգիչ կամ աճած համարել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա ցավով նշեց, որ օրական մինչև 1-2 տասնյակ դեպքերը, երբ կրակում են փոքր տրամաչափի հրաձգային զենքերից, դարձել են առօրյա երևույթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում