Հասարակական

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումներին, լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձր է մնում երկու սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 62 սանտիմետր բարձրության վրա: Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 149 միլիոն 480 հազար խմ ջուր, իսկ լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 139 միլիոն 789 հազար խմ ջուր: «Դրական հաշվեկշիռը պահպանվել է առաջին հերթին խնայողության, ապա նոր մի շարք այլ գործոնների արդյունքում: Եթե նախորդ տարիների չափ ջրառ իրականացվեր Սեւանից, բնական է, որ մենք կունենայինք բացասական հաշվեկիռ: Իսկ եթե այս ամռանն այդքան տեւական չորություն չլիներ, այս խնայողության պայմաններում մենք երկու սանտիմետր դրական նիշի փոխարեն կունենայինք ավելի բարձր արդյունք»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում