Սպորտ

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ 

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ ներկայացուցիչ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնի Հայաստանի մեկ ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային բռնցքամարտիկները:

Հայաստանից Կորյուն Աստոյանն ուժերը կչափի Հնդկաստանը ներկայացնող Սինխ Նեգիի հետ:

Հայաստանի հավաքականն այս տարի աշխարհի առաջնությանը ներկայացել է 8 մարզիկով, ահա նրանք. 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյան, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 69 կգ քաշային Կորյուն Աստոյան, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում