Ինչքո՞վ աչքի ընկան ՏԻՄ ընտրություններն Արցախում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում և մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնք, ըստ դիտորդների գնահատականների, անցել են հիմնականում ժողովրդավարական չափանիշների համաձայն՝ առանց լուրջ խախտումների:

Այս ընտրություններն աչքի ընկան ընտրողների մասնակցության բարձր տոկոսով: Ընտրություններին Արցախում մասնակցել է 67 հազար 326 քաղաքացի կամ ընտրողների 65,4 տոկոսը, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ ՏԻՄ ընտրություններում գրանցված ցուցանիշը, և խոսում է ընտրական գործընթացների հանդեպ Արցախի բնակչության հետաքրքրության աճի մասին:

Հատկանշական է, որ համայնքների ղեկավարների թեկնածուների կազմը եղել է բազմազան, ներկայացված են եղել ինչպես Արցախի հիմնական ավանդական կուսակցությունների, այնպես էլ անկուսակցական թեկնածուներ (96-ը (23,4 %) «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է, 14-ը (3,4 %)՝ Արցախի Ժողովրդավարական Կուսակցության, 11-ը (2,7%)՝ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, 278-ը (67,8%) անկուսակցական են): Փաստը, որ համայնքի ղեկավար թեկնածուների շարքում մեծ տոկոս են կազմել նաև անկուսակցականները, խոսում է այն մասին, որ Արցախի բնակիչներն ունեցել են ընտրության լայն դաշտ, և այն չի սահմանափակվել միայն ավանդական կուսակցությունների թեկնածուներով: Օրինակ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել հենց անկուսակցական թեկնածու Դավիթ Սարգսյանը:

ՏԻՄ ընտրություններն նաև աչքի ընկան կանանց մասնակցության ցուցանիշով: 410 համայնքի ղեկավարի թեկնածուներից 15-ը (3,7 %), մինչդեռ 2155 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներից կեսից ավելին՝ 1524 կանայք են, ինչը խոսում է քաղաքական գործընթացներում կանանց ակտիվ մասնակցության մասին:

Ընտրություններին Արցախում հետևել է մոտ 400 դիտորդ՝ տեղական և միջազգային, ինչը հնարավորություն է տվել իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան, պրոֆեսիոնալ դիտորդական առաքելություն: Դիտորդների շարքում են եղել նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, ովքեր փաստել են, որ Արցախում անցկացվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ:

Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կառավարությունն առաջին անգամ ֆինանսական միջոցներ էր հատկացրել քաղաքացիական հասարակությանը, մասնավորապես, երկու հասարակական կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին» և «Թրանսփարենսի ինթերնեշնլին»։ Ընտրական գործընթացների դիտորդական առաքելությունների մեծ փորձ ունեցող այս կազմակերպությունները նույնպես, ընդհանուր առմամբ, դրական են գնահատել ընտրությունները՝ նշելով, որ միտումնավոր խախտումներ, որոնք կարող էին ստվերել ընտրությունների արդյունքները, չեն արձանագրվել:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ընտրությունները կարևոր փորձաքար էին 2020 թվականի Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այս ընտրությունների ընթացքը և անկախ դիտորդների գնահատականները հաստատեցին Արցախում ժողովրդավարության ամրապնդման անշրջելիությունը՝ ցույց տալով, որ անգամ ՏԻՄ մակարդակում Արցախում կազմակերպվում և անցկացվում են միջազգային, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

Էդգար Շաթիրյանը հայտարարել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին

Հութիները հայտնել են, որ հակամարտության սրացումից ի վեր  զոհերի թիվը հասել է 276-ի

Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր