Հասարակական

Արամուս համայնքում նոր մանկապարտեզ կկառուցվի

1 րոպեի ընթերցում

Արամուս համայնքում նոր մանկապարտեզ կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Արամուս համայնքում նոր մանկապարտեզ է կառուցվելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Շուրջ 3 800 բնակիչ ունեցող համայնքն ունենալու է մոտ 1.750 ք/մ ընդհանուր մակերեսով հրաշալի մանկապարտեզ, որը նախատեսված է 6 խմբերի համար: Արամուսում շուրջ 150 փոքրիկներ կհաճախեն ժամանակակից նախադպրոցական հաստատություն:

467 մլն ՀՀ դրամի ընդհանուր ծրագրային արժեքով` ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 200 մլն արժեքով սուբվենցիոն հայտը: Մանկապարտեզը կառուցվելու է դպրոցամերձ հատվածում, իսկ վաղը շինարարությունն իրականացնող ընկերության ընտրության մրցույթն է հայտարարվելու»,- գրել է Պետրոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում