Սփյուռք

Ռուսաստանի բուհերի հայ ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել Զարեհ Սինանյանին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի բուհերի հայ ուսանողներն իրենց առաջարկներն են ներկայացրել Զարեհ Սինանյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայկական թանգարանում հանդիպեց մի շարք հայ ուսանողների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը, այն վարում էր Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ամփոփեց Ռուսաստան նախորդ այցի ընթացքում երիտասարդների հետ հանդիպման արդյունքները, նշեց գրասենյակի աշխատանքներին սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին: Գրասենյակն արդեն փորձնակներ է ունեցել Կանադայից ու Լիբանանից, այժմ փորձառություն են անցնում ևս երկու երիտասարդներ՝ Ռուսաստանից և դարձյալ Կանադայից: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց սփյուռքի քարտեզագրման աշխատանքների ընթացքի մասին, ներկաներից շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել տվյալների հավաքագրման աշխատանքներին:

Անդրադարձ կատարվեց նաև պետական համակարգում սփյուռքահայերի ներգրավման ընթացակարգում առկա օրենսդրական խոչընդոտներին: Գլխավոր հանձնակատարը նշեց՝ մեկնարկել են «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի պատրաստման աշխատանքները, և երկիրը ոչ միայն օրենսդրորեն, այլև իր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի հայրենադարձության: «Պետությունը պետք է հնարավորություն տա իր հայրենակիցներին Հայաստանում ապրել, կայանալ, աշխատել, ներուժը ներդնել հայրենիքում»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Երիտասարդ ուսանողները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի լավագույն կրթական հաստատությունները, ուրախությամբ ընդգծեցին, որ իրենց գործունեության ընթացքում ամենամեծ ուշադրությունը դարձնում են հայրենադարձությանը, սակայն բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի հնարավորությունների, աշխատատեղերի, սոցիալական ծառայությունների մասին: Նրանք նշեցին, որ իրենց մի մասը պատրաստ է վերադառնալ, աշխատել հայրենիքում, և առաջարկեցին առաջիկայում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հարթակներ ստեղծել: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ շուտով հասանելի կլինի գրասենյակի կայքը, որը լինելու է հագեցած ու մատչելի տեղեկատվությամբ և նորարարական բազմաթիվ հնարավորություններով:

Հայ երիտասարդներն առաջարկեցին նաև տարբեր համայնքներում հայրենադարձությանը նպաստող հասարակական կազմակերպություններ ստեղծել՝ օգտագործելով հատկապես երիտասարդների ներուժը: Նրանք կարևորեցին համահայկական ուսանողական հավաքների անցկացումը:

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում