Զարեհ Սինանյանը հանդիպել է մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սեպտեմբերի 9-ին մերձմոսկովյան Խիմկի քաղաքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

«Իր ողջույնի խոսքում Զարեհ Սինանյանը խոսեց Ռուսաստանի հայ համայնքի կարևորության և ներուժի մասին՝ պատահական չհամարելով իր պաշտոնավարման ընթացքում արդեն երկրորդ այցը Ռուսաստան: Գլխավոր հանձնակատարը նաև ավելի սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

Համայնքի ներկայացուցիչները բարձրաձայնեցին կրթական խնդիրները՝ նշելով, որ պետությունը պետք է խրախուսի սփյուռքահայ ուսանողների ուսումնառությունը հայրենիքում և որոշակի արտոնություններ սահմանի: Զրույց ծավալվեց նաև հայրենադարձության և Հայաստանում աշխատատեղերի առկայության շուրջ: «Մեր կառավարությունը փորձում է բարելավել պետության վիճակը, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա հայրենիքում գործ գտնել»,- նշեց Զարեհ Սինանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սփյուռքի հետ աշխատանքի նոր մոտեցումներին և ուղղություններին:

Այնուհետև Խիմկի հայ համայնքի նախագահ Կամո Համբարյանը ներկայացրեց քաղաքում կառուցվող հայկական եկեղեցու և դպրոցի ընթացիկ աշխատանքները: Համայնքային ներկայացուցիչները գոհ էին հանդիպման նախնական արդյունքներից՝ ընդգծելով, որ նմանատիպ հանդիպումները Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների համար մեծ կարևորություն ունեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի