Մշակույթ

Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է  «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Հռոմի գունեղ տեսիլները․խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից»խորագրով ցուցահանդեսի շրջանակումՀայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ տանելով հայ հին և միջնադարյան արվեստի հետ:

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվի վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերի ու նշանակության, հուշարձանների պահպանման կարևորության մասին: Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) կփորձեն պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Հիշեցնենք, որԱզգային պատկերասրահումօգոստոսի 9-ինպաշտոնապես բացված ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը: Ներկայացվում էՀռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն, որը ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում