Սփյուռք

Մոսկվայում Զարեհ Սինանյանի առաջին հանդիպումն անցել է ակտիվ քննարկումներով

4 րոպեի ընթերցում

Մոսկվայում Զարեհ Սինանյանի առաջին հանդիպումն անցել է ակտիվ քննարկումներով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ յուրաքանչյուր հայ իմանա՝ ինքը որպես անհատ իր հնարավորությունենրով, ունակություններով՝ անկախ նրանից, թե դրանք ինչպիսին են՝ ֆինանասական, մասնագիտական, ֆիզիկական, իր տեղն ունի Հայաստանում, և Հայաստանը թթվածնի պես իր հայրենակիցների կարիքն ունի»: Գլխավոր հանձնակատարը խոսեց մրցունակ կադրերի խնդրի և այդ բացը սփյուռքի մարդկային ներուժի միջոցով լրացնելու մասին: «Սփյուռքում մենք յուրաքանչյուր ոլորտից ունենք մասնագետներ, ամեն բնագավառում ներգրավված մարդիկ, մենք գլոբալ ազգ ենք, ցանկացած միջավայրում հաջողակ ենք, և պետք է կարողանանք այդ հաջողությունը բերել Հայաստան»,-ընդգծեց Զարեհ Սինանյանը:

Խոսելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասին՝ նա հավելեց, որ գրասենյակն այժմ սփյուռքի հետ աշխատանքի օրակարգն ու ճանապարհային քարտեզն է մշակում, իսկ արդեն հաջորդ տարի ամռանը նախատեսվում է կազմակերպել երեք համաժողով: Առաջինը լինելու է Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որն ամբողջությամբ կտարբերվի նախկին համաժողովներից, կունենա հստակ օրակարգ, կքննարկվեն խնդիրներ և կիրագործվեն տարբեր նախագծեր: Համաժողովի առանցքում կլինի նաև համահայկական խորհրդատվական մարմնի ստեղծումը, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ երկրորդ համաժողովը համախմբելու է սփյուռքում ապրող քաղաքական գործիչներին և պետական պաշտոնյաներին և նպատակ է ունենալու առաջարկների փաթեթ և քաղաքականություն մշակել: Երրորդ համաժողովը լինելու է տնտեսական՝ ընդհանուր հարթակ ստեղծելով սփյուռքի գործարարների համար:

Հանդիպումը տևեց 2 ժամից ավելի, որի ընթացքում ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին լեզվի պահպանմանը, հայկական կրթությանը, սփյուռքում և Հայաստանում երիտասարդական կազմակերպությունների հիմնմանը, հայրենադարձությանը: Մասնակիցներից մի քանիսը պատմեցին նաև հեղափոխությունից հետո իրենց երեխաների հայրենադարձության պատմությունները: Հնչեցին գրասենյակի և սփյուռքի քարտեզագրման աշխատանքներին կամավորության սկզբունքով մասնակցելու առաջարկներ: Քննարկում ծավալվեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայերին ներգրավելու և առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու շուրջ: Հավաքվածների մեծ մասը հետաքրքրված էր Հայաստանում բիզնես արտոնությունների, IT ոլորտում ներդրումների, հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Պատասխանելով բոլոր հարցերին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ պատրաստ է սերտ համագործակցել, նպաստել մյուս գերատեսչությունների հետ կապերի ստեղծմանը և համակարգել ընթացքը: «Այս հավաքների նպատակն է նախևառաջ, որ հենց ձեզնից կարողանամ լսել ձեր խնդիրների մասին, հասկանալ՝ ինչ լուծումներ եք դուք ցանկանում, ինչ համագործակցություն եք դուք պատկերացնում, և միասին շարժվենք առաջ»,-եզրափակեց խոսքը Գլխավոր հանձնակատարը:

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է եկեղեցական կյանքի, Լիբանանի, ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում