Հասարակական

Ուսումնասիրվում է Գյումրիի «Կռունկ» խանութում տեղի ունեցած միջադեպը

1 րոպեի ընթերցում

Ուսումնասիրվում է Գյումրիի «Կռունկ» խանութում տեղի ունեցած  միջադեպը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են սեպտեմբերի 7-ի երեկոյան Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով. «Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։ Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանք կիրառողները»։

Սեպտեմբերի 8-ին «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը՝ Կարապետ Պողոսյանն իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ մի խումբ ոստիկաններ, մտնելով գործարար Գարիկ Ուզունյանի խանութ, հարցնում են, թե որտեղ է սեփականատերը, այնուհետև, քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով, դուրս հանում վաճառողին։ Խանութում այդ պահին եղել են նաև Վրաստանի քաղաքացի հաճախորդներ: Օգտատերը տեղեկացնում է, որ այս քաշքշուկն իրականացնում են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում