Գինեգործը մթերման համար 10 տոկոսով ավելի քիչ, սակայն բարձր որակի խաղողի բերք է ակնկալում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի դիտարկումներով գինու և կոնյակի համար խաղողի բերքն այս տարի կլինի 10 տոկոսով ավելի պակաս, սակայն փոխարենը՝ շատ բարձր որակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Շատ լավ տարի է, շատ բարձր որակի բերք ու գինի է սպասվում: Իմ դիտարկումներով, բերքը 10 տոկոսով պակաս է լինելու, սակայն փոխարենը՝ բարձր որակի: Վայոց ձորում բերքը շատ քիչ է: Մարզը տալիս է խաղողագործական ընդհանուր տնտեսության 1-2 տոկոսը, սակայն կարմիր խաղողի՝ 90 տոկոսը: Այսինքն, կարմիր խաղողից բացի, մենք ունենք նորմալ քանակի բերք»,-վստահեցրեց Ավագյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս տարի կմթերվի 105-110 հազար տոննա խաղող: Ավագյանը խաղողի մթերման հետ կապված նախորդ տարվանից սկսած դրական միտում է նկատել: Նրա խոսքով՝ նախորդ տարի գնման գների առումով կոնյակի գործարանի և մյուս գործարանների միջև հավասար իրավիճակ է եղել: Այս տարի մյուս գործարանները առաջարկում են 5 դրամ ավելի, քան կոնյակի գործարանը:

Ավագյանի տվյալներով՝ կան գործարաններ, որոնք կոնյակի խաղողի համար սահմանել են արդեն 155-160 դրամ, գինու սպիտակ խաղողի համար՝ 200 դրամ, կարմիր խաղողի համար՝ 205-210 : Ավագյանը կարծում է, որ դա կբարձրանա ևս 15-20 դրամով:

Գինու ազգային կենտրոնի նախագահն այս տարի նաև կոնյակի և գինու արտահանման աճ է նկատել և կարծում է, որ դա շարունակական կլինի:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում