Հասարակական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմեկնի Թուրքմենստան, մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 83-րդ նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այցը կկայանա սեպտեմբերի 12-14-ը:

ՀՀ պատվիրակության կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի ԱՊՀ երկրների և կառույցների հետ համագործակցության վարչության պետ Դավիթ Վիրաբյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում