Վերսկսվում է գյուղական համայնքների անօթևաններին բնակարանի գնման վկայագրի տրամադրման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գյուղական համայնքների անօթևան ընտանիքները ստացան բնակարանի գնման վկայագրեր։

2016 թվականից հետո առաջին անգամ ՀՀ կառավարությունը Շիրակի մարզի գյուղական համայնքներում բնակարան կորցրած ընտանիքներին հատկացնում է բնակարանի գնման վկայագրեր։

Սեպտեմբերի 5-ին, ծրագրի շրջանակում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը վկայագիր հանձնեց մարզի Գետք, Հացիկ և Ախուրյան համայնքների 15 ընտանիքների։ Բնակչի ցանկությամբ, ընտանիքներից մեկին, ՀՀ կառավարության որոշմամբ, տրամադրվեց գումար՝ կիսակառույց շինության ավարտի համար։ Այս տարի վկայագիր հատկացվում է միայն այս ընտանիքներին, իսկ հաջորդ տարի՝ մարզում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած գյուղական համայնքների մյուս՝ 140 ընտանիքներին։ Այս մասին հանդիպման ընթացքում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ «Գյուղական համայնքների նկատմամբ պետությունն իր պարտավորությունը կփակի հաջորդ տարի։ Այս տարի անօթևանության խնդիր ունեցող միանգամից երեք համայնքում հարցը կլուծվի։ Մենք հուսով ենք, որ այս ընթացքում վկայագիր ստացած ընտանիքներին կհաջողվի ձեռք բերել բնակարան, և սեփական տանիք ունենալու հարցը կլուծվի»,-նշեց Տիգրան Պետրոսյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայագիր տրամադրվում է յուրաքանչյուրի կորցրած բնակարանի ու տվյալ տարածքի բնակարանի շուկայական արժեքի համամասնությամբ:Ընտանիքները հնարավորություն ունեն բնակարան գնելու հանրապետության ցանկացած բնակավայրում։ Վկայագրի իրացման համար վերջնաժամկետ է համարվում դեկտեմբերի 20-ը։ Ձեռք բերվող բնակարանը պետք է անպայման համապատասխանի պահանջվող նորմերին՝ լինի սեյսմակայուն, ունենա կոմունալ հարմարություններ։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ