Հասարակական

Մարզային արյան կայանները կմիացվեն Արյունաբանական կենտրոնին

1 րոպեի ընթերցում

Մարզային արյան կայանները կմիացվեն Արյունաբանական կենտրոնին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ առաջիկայում նախատեսվում է մարզային արյան կայանները միացնել պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այդ կենտրոնները փաստացի շատ վատ վիճակում են ֆիզիկական և ֆինանսական (առումներով.-խմբ.) ու չեն կարող համապատասխան գործունեություն ծավալել: Մենք որոշում ենք կայացրել, որ արյան մեկ կոնսոլիդացված ծառայություն ունենալը և դրան հավելյալ ֆինանսական միջոցներ ուղղելը կբարձրացնի դրա մակարդակը»,- նշեց Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում