Մշակույթ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. մարտի 1-ին, Երևանում: 1939 թ. ուսանել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ. Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946 թ.՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ. Դոմբաևի դասարանում:

1954 թ. ավարտել է ԵրևանիԿոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), 1957 թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանիդասարան) բաժինները: 1964 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է հարմոնիա (1990 թվականից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ և այլն:

1957 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:

1978-85 թթ. Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ,2008 թ. և 2013 թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ:

1962 թ. «Լարային քառյակի» (1960 թ.) համար Մոսկվայում պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման,2013 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

Գագիկ Հովունցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում