Հասարակական

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ

1 րոպեի ընթերցում

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Դեռ 2005 թվականից ձկնորսությունն արգելված է, բայց փաստացի մենք ունենք ձկնորսություն: Եվ հիմա, հուրախություն մեզ, մշակվել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ: Այդ կարգը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարությունում, և հիմա շրջանառվում է այլ գերատեսչություններում, որից հետո կգնա կառավարություն, հավանության կարժանանա և կսկսի գործել: Նախնական փորձելու ենք կիրառել պիլոտային 150 տոննա ձկան համար»,- ասաց մարզպետը:

Սանոսյանը նշեց, որ վերջին երկու տարում Սևանում սիգի պաշարները բավական շատացել են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում