Փորձագետը Թուրքիայի կողմից Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու ռիսկ է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի կարծիքով՝ Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները միայն զորավարժությամբ չեն սահմանափակվի: Նա Ադրբեջանում ռազմաբազա ստեղծելու ռիսկեր է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համբարձումյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում:

«Այսօր Ադրբեջանում կրկին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են մեկնարկել: Ուշագրավն ու վտանգավորն այն է, որ կրկին Թուրքիայի զինված ուժերը սեփական սպառազինությամբ են ներկայացել զորավարժություններին: Թուրքիան բավականին մեծ թվով տեխնիկական միջոցներ ու մասնագետներ է տարել Ադրբեջան։ Եթե Թուրիքան մեծ ծախսեր անելով ուժերը կուտակում է Ադրբեջանում, ենթադրում եմ, որ ուզում են ռազմաբազա ստեղծել»,-ասաց Համբարձումյանը:

Նրա կարծիքով՝ ողջ ռեսուրսը, որը կուտակվում է զորավարժությունների համար հենց այնպես չէ, կարծում է, թե ինչ-որ բան պատրաստում են: Համբարձումյանը տեսակետ հայտնեց՝ Թուրքիան Ադրբեջանի հետ ունի հեռահար նպատակներ, ինչը միանշանակ հայանպաստ չէ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին