Մշակվող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մշակվող արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արտահանողների, նաև տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանը աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցը այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել , որ այդ աջակցությունը իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում , որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, և, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար: Հակառակ դեպքում, եթե մենք չհաշվարկված քայլեր անենք, կստացվի, որ մենք այնպիսի քայլեր կանենք, որոնք չեն նպաստում ընդհանուր բարեկեցությանը, ընդհուպ պետական բյուջեի եկամուտների դիվերսիֆիկացմանը, արդյունքում` մենք ստիպված կլինենք հետ կանգնել այդպիսի ծրագրերից, որն արդյունքում ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է պատճառը, որ կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում, որպեսզի կարողանան ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և կարողանան դրանք ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Փաշինյանը ասաց, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում շատ ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկը աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների շատ էական աճ է նկատվում: Այստեղ կարևոր է , որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն