Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին այս տարվա ոռոգման ընթացքի հետ կապված հարցեր

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանում «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին այս տարվա ոռոգման շրջանի հետ կապված մի շարք ընթացիկ ու հրատապ լուծում պահանջող հարցեր: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ քննարկումը վարում էին ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը եւ §Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ այս տարի §Գեղարքունիք» ՋՕԸ սպասարկման տիրույթում գործել է 23 պոմպակայան, 60 խորքային հոր եւ ոռոգման ինքնահոս համակարգ:

Պայմանագիր է կնքվել 7069 ջրօգտագործողների հետ, որոնց թիվը դեռեւս ավելացման միտում ունի: ՋՕԸ սպասարկման տարածքում իրականացվել է շուրջ 1810 հեկտարի ոռոգում: §Ոռոգման ջուրը տնտեսություններին մատակարարվել է ժամանակին ու բավարար չափով: Օգոստոսի վերջերի դրությամբ տնտեսություններն արդեն կատարել են չորրորդ կամ հինգերորդ ոռոգումը՝ առանց ուշացումների: Գանձումները հուլիսի տվյալներով կազմել են 109 տոկոս: Կարծում եմ, գանձումները տարվա կտրվածքով կկազմեն 110 տոկոս: Համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում մենք 470-ով ավելացրել ենք ար բաժանորդների քանակը, մոտ 50 հեկտարով՝ ոռոգվող հողատարածքների մակերեսները: Համոզված եմ, որ մեր գործադրած համատեղ ջանքերի արդյունքում այդ թվերը կարող են նոր ու էական աճ արձանագրել»,-ներկայացրեց ՋՕԸ տնօրենը:

Համայնքների ղեկավարները եւս իրենց հերթին հավաստեցին, որ այս տարի ոռոգման շրջանը, ի տարբերություն նախորդ տարիների, ընթացել է համակարգված ձեւով, առանց դժգոհությունների, ինչի համար շնորհակալություն հայտնեցին «Գեղարքունիք» ՋՕԸ աշխատակիցներին : «Նախորդ տարիներին ոռոգման սեզոնը մեր համայնքում սկսվում էր դժգոհության ալիքով, որն արտահայտվում էր անգամ միջպետական ճանապարհը փակելով: Այս տարի ամեն ինչ ընթացել է առանց դժգոհությունների, ջուրը սպասարկողների կողմից մատակարարվել է ժամանակին ու բավարար քանակով, իսկ մեր համագործակցությունը շատ լավ արդյունք է ապահովել»,- իրավիճակը ներկայացրեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:

ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության եւ համայքների ղեկավարների հետ քննարկեց համակարգում առկա եւ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնց կարգավորման դեպքում այս կարեւորագույն ոլորտում արդյունավետությունը էականորեն կբարձրանա: Նշվեց, որ 2020 թվականին հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորման ուղղությամբ առանձին համայնքներում կիրականացվեն ինչպես հիմնանորոգման, այնպես էլ օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման աշխատանքներ, որոնք տեղերում մեխանիկական ոռոգման ծանրաբեռնվածությունը կթեթեւացնեն շուրջ 30-40 տոկոսով: §Մեր համակարգի արդյունավետության բարձրացման համար անգնահատելի օժանդակություն է նաեւ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որոնց շրջանակներում կառուցվում են մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող ներհամայնքային ոռոգման ջրատարներ ու ճանապարհամերձ ջրահեռացման առուներ, նվազագույնի են հասցվում մատակարարվող ջրի կորուստները: Եկող տարի արդեն մենք կտեսնենք շոշափելի արդյունքներ »,-նշեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը