Մշակույթ

Մեկնարկեց երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց  երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում օգոստոսի 28-ին մեկնարկեց «Մինասի գույներով» խորագիրը կրող երիտասարդ նկարիչների միջազգային 8-րդ պլեները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն հնարավորություն կտա հայ և օտարերկրյա երիտասարդներին ճանաչել և արժևորել հայ մշակույթի գանձերը: Ակտիվ հանգիստը կուղեկցվի ստեղծագործական և մրցակցային բովանդակությամբ, երիտասարդները ճամբարային բարեկամական և միջմշակութային պայմաններում կմասնակցեն պլեներային դասերի, կնկարեն պատմության և մշակույթի հուշարձանները, ՀՀ բնությունն՝ իր բազմազանությամբ և գույներով, կայցելեն թանգարաններ, լավագույն վարպետների կողմից կստանան տեսական և գործնական գիտելիքներ, կունենան արդյունավետ փորձի փոխանակում, կմշակեն համատեղ ծրագրեր: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի երիտասարդ արվեստագետների միջև կձևավորվի մրցակցային ոգի, հնարավորություն կընձեռվի միջազգային մակարդակով փորձի փոխանակման, նոր հմտությունների ձեռք բերման:

Օգոստոսի 28-31-ը Շիրակի մարզի Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում պլեները կհամախմբի 18-30 տարեկան 45 երիտասարդ արվեստագետների՝ ՀՀ ողջ տարածքից, Արցախի Հանրապետությունից, Վրաստանի Ջավախքի տարածաշրջանից և սփյուռքից:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում