Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը մանրամասնեց, թե ինչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը մանրամասնեց, թե ինչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը օգոստոսի 28-ին իր առաջին պաշտոնական նիստում քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում սկսվող աշխատանքներին վերաբերվող հարցեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Նիստի ընթացքում պատգամավորների հետ քննարկումներ տեղի ունեցան տարբեր հարցերի շուրջ»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սիմոնյանը նշեց, որ Ամուլսարի հարցը խմբակցության որոշելու հարցը չի, կառավարության որոշելու հարցն է: Ըստ ԱԺ փոխնախագահի` դա գտնվում է մասնագիտական ոլորտում և խմբակցության ներսում կարող է միայն գնալ քննարկումներ, թե ով ինչ կարծիք ունի տվյալ հարցի հետ կապված:

«Դա կառավարության հարցն է, որը, եթե եկավ Ազգային ժողով, այդ ժամանակ կքննարկենք: Մեր գործող կառավարությունը և ես , ինչպես նաև իմ գործընկերները լիակատար աջակցությունն ենք հայտնել մեր վարչապետին: Հարցը գտնվում է քննարկման փուլում: Վարչապետը ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իր եզրակացությունը տա, երբ որոշումը կլինի, մենք այդ ժամանակ մեր կարծիքը կհայտնենք»,- ընդգծեց Սիմոնյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում