Հասարակական

Բադասյանը UNICEF-ի ներկայացուցչի հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

2 րոպեի ընթերցում

Բադասյանը UNICEF-ի ներկայացուցչի հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կարևորել է UNICEF-ի հետ համագործակցությունն ու երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

UNICEF-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ պատրաստ են իրենց մանդատի շրջանակում աջակցել Արդարադատության նախարարությանը և քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:

UNICEF-ի ներկայացուցիչը փայլուն օրինակ է համարել այն հանգամանքը, որ Հայաստանը ազատազրկման վայրերում ամենացածր թվով անչափահաս դատապարտյալ ունեցող երկրներից է և հաջող օրինակ՝ Անչափահասների արդարադատության խորհրդի ստեղծումը, որը, Տանյա Ռադոչայի գնահատմամբ, արդյունավետ է աշխատում: UNICEF-ի ներկայացուցչի՝ Հայաստանին վերաբերող հաջորդ դրական օրինակը վերաբերում էր երկրի ստանձնած պարտավորությանը՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության վերացմանը:

Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների քննարկման ընթացքում նախարար Բադասյանը վստահեցրել է, որ Կառավարության առաջնահերթություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և բարձրացված հարցերի լուծումները տեղ կգտնեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարությունում և դրանից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում