Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ՝ բրիտանական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընացքում գործընկերներն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու փոխադարձ պատրաստակամությունը` այդ համատեքստում կարևորելով տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ առանձնացվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, խելացի և ստեղծագործ կրթության ոլորտները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում