Գյումրիի գիշերօթիկ հաստատություններում գրանցված 60 երեխա կվերադառնա ընտանիք

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում գիշերօթիկ հաստատությունների 72 երեխա կշարունակի մնալ հաստատություններում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է օգոստոսի 26-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ գիշերօթիկ հաստատությունների լուծարման նախագծի և պլանավորված աշխատանքների հետ կապված տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

«Գնահատումները ցույց են տվել, որ Գյումրիում 2 գիշերօթիկ խնամքի հաստատություններում գրանցված է 132 երեխա: Ըստ խորքային գնահատման, այս երեխաներից 60-ը կարող է վերադառնալ ընտանիք՝ ցերեկային բաղադրիչով: Այս երեխաներին տրամադրվելու է աջակցության փաթեթ ու ցերեկային աջակցություն՝ ստանալով ցերեկային խնամք և իրենց տներից գնալով դպրոց»,-նշեց պատասխանատուն` տեղեկացնելով, որ աջակցությունը լինելու է ըստ երեխայի կարիքի: Յուրաքանչյուր երեխայի համար կկազմվի առանձին աջակցության փաթեթ: Անդրադառնալով այն երեխաներին, որոնց այս պահին դեռ հնարավոր չէ ընտանիք վերադարձնել, Լիլիթ Գորգինյանը տեղեկացրեց, որ այս պահին նրանք կմնան գիշերօթիկ հաստատություններում: «Քանի դեռ մյուս 72 երեխայի ընտանիք վերադառնալն այս պահին ռիսկային է, ոչ միայն ընտանիքների նյութական, այլ նաև բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված, սեպտեմբերի 1-ին նրանք կհաճախեն գիշերօթիկ հաստատություններ՝ ստանալով համապատասխան ծառայություններ՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր: Այս 4 ամսվա ընթացքում երեխաների համար պետք է մշակվեն անհատական ծրագրեր: Եթե տվյալ երեխաների խնդիրը չլուծվեց, նրանք կտեղափոխվեն ճգնաժամային կենտրոն՝ ոչ մի երեխա չի մնա փողոցում, ուշադրությունից դուրս»,-նշեց Լիլիթ Գորգինյանը՝ վստահեցնելով, որ այս պահին գիշերօթիկ հաստատությունները դեռ լուծարված չեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները: ՊՈԱԿ-ներից վստահեցնում են՝ դեմ չեն երեխաներին ընտանիք վերադարձնելու գաղափարախոսությանը, բայց ոչ բոլոր դեպքերում է դա ճիշտ ու ընդունելի։ Բացի այդ, հաստատությունների լուծարումը կավելացնի գործազուրկների թիվը: Նախարարությունից վստահեցնում են՝ հաստատությունների գումարը կուղղվի ընտանիքների հզորացմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումն ընտանիքներին և կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ»:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ