Հասարակական

Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում են ճանապարհները

1 րոպեի ընթերցում

Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում են ճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում հիմնանորոգվում և մասնակի նորոգվում են ներհամայնքային ճանապարհներ (2937քմ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից, համայնքապետարանում հայտնել են, որ մասնակի նորոգվում է 6-րդ փողոցի ճանապարհը, իսկ կապիտալ հիմնանորոգվում են համայնքի 20-րդ, 21-րդ, 22-րդ փողոցների ճանապարհահատվածները:

Շահած պայմանագրի արժեքը 20.229.600 դրամ է, որից 9.103.600 դրամը (45 %) պետական բյուջեի աջակցության չափն է, իսկ 11.126.000 դրամը (55 %) ՝ համայնքի ֆինանսավորման:

Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում