Հասարակական

Արճիսում խմելու ջրի խնդրին ժամանակավոր լուծում է գտնվել

1 րոպեի ընթերցում

Արճիսում խմելու ջրի խնդրին ժամանակավոր լուծում է գտնվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խմելու ջրի խնդրի պատճառով միջպետական ճանապարհը փակած ՀՀ Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչներին այցելել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը:

«Մարզպետը տեղեկացրեց, որ գյուղի ջրամատակարարման խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագիրը քննարկումների փուլում է»,- գրառման մեջ նշել է նախաձեռնության անդամը և հավելել, որ գյուղացիների երկրորդ պահանջը՝ ապահովել ժամանակավոր լուծում, նույնպես բավարարվել է:

Նրա խոսքով՝ մարզպետն ասել է, որ արդեն կա պայմանավորվածություն «Վեոլիա ջուր» ընկերության հետ, և մինչև հիմնական նախագծի հաստատումը գյուղը կապահովվի խմելու ջրի նվազագույն քանակով։

Աշխատանքները մեկնարկելու են հենց այսօրվանից, իսկ ճանապարհն արդեն բացվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում