Մշակույթ

Թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թանգարանները 2019 թվականի առաջին կիսամյակում ունեցել են 607 հազար 797 այցելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով»,- նշել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում