Սպորտ

Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 64 կգ քաշային բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի կանանց առաջնությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Եվրոպայի մինչև 22 տարեկանների փոխչեմպիոնը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ Խորվաթիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:

Վաղը պայքարը կսկսի Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում