Նունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը երաժշտական գործիքներ նվիրեց Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին: Քաղաքի օրվա տոնակատարությանը մասնակցելու նպատակով առաջարկված գումարը երգչուհին ծախսել է Հայաստանի ամենաառաջին՝ Նիկողայոս Տիգրանյանի անունը կրող երաժշտական դպոցին երաժշտական գործիքներ գնելու նպատակով: Ձեռք բերված 9 գործիքները՝ ինչպես փողային, այնպես էլ լարային, երգչուհին անձամբ հանձնեց երաժշտական դպրոցին:

«Երգչուհին առանց մեկ վայրկյան մտածելու միացավ այս նախագծին: Մարդն, ով գիտակցում է երաժշտական գործի և մշակութային կյանքի զարգացման կարևորությունը, անվարան ու առանց մտածելու ասում է՝ այո՛, և պատրաստ է անվճար երգել Գյումրիում ՝ հանուն այն երեխաների, ովքեր սովորում են թիվ 1 երաժշտական դպրոցում»,-շնորհակալություն հայտնելով երգչուհուն՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ում առաջարկով էլ երգչուհին համաձայնել էր մասնակցել նախաձեռնությանը:

«Գյումրին իմ մանկության քաղաքն է: Այստեղ են ապրում իմ մորաքույրներն ու ընկերուհիները: Սա այն քաղաքն է, որտեղ անցկացրել եմ մանկությանս տարիները: Գյումրիում ես միայն ու միայն բարեգործական համերգներով եմ եղել, այս անգամ ևս, երբ առաջարկվեց ինձ գումար՝ քաղաքի օրվան նվիրված համերգին ելույթ ունենալու համար, ես անմիջապես գումարից հրաժարվեցի, բայց հետո, երբ իմացա երաժշտական դպրոցի նախաձեռնության մասին, անմիջապես համաձայնեցի ու շատ ուրախացա, որ սրանից կօգտվեն երեխաները: Սա այն քաղաքն է, որտեղ միայն բարեգործական համերգներով եմ ելույթ ունեցել: Մշակույթն առաջինն է, որ ներկայացնում է ազգին, ու մենք պարտավոր ենք աջակիցը լինել մշակույթի զարգացմանը»,-նշեց Նունե Եսայանը:

Երգչուհին երեկոյան՝ տոնական համերգի ընթացքում ելույթ կունենա նաև Գյումրու «Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» հետ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ