Քաղաքականություն

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն օգոստոսի 20-ին լրատվամիջոցներին ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռոսիյսկայա Գազետա» թերթը, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Բրեգանսոնում հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային հակամարտություններն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունը:

Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են հագեցած, կառուցողական և վստահելի:

Ըստ խոսնակի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հակամարտություններին՝ Բալկաններ, Լեռնային Ղարաբաղ, բավականին լուրջ խոսել են կլիմայի փոփոխությունների, Արկտիկայի իրավիճակի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում