Ներքին Գետաշենում սուբվենցիոն ծրագրով կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշենի գյուղապետ Կարո Գեւորգյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 16 միլիոն 644 հազար դրամ, նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում գյուղի յոթ թաղամասերում, 2491 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Շինարարությունը կավարտվի հոկտեմբերի վերջերին, որից հետո ջրամատակարարումը ավելի քան 300 տնտեսությունների համար կբարելավվի թե՛ քանակապես, թե՛ որակապես:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն 273 հազար դրամ, ոռոգման ջրատարների բարեկարգման կամ կառուցման աշխատանքներ են ընթանում 6 թաղամասերում, 988 գծամետր ընդհանուր երկարությամբ: 2 թաղամասերում դրանք կառուցվում են պոլիէթիլենային խողովակներով, 4 թաղամասերում՝ երկաթյա կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: «Գյուղի յոթ թաղամասերում ունեինք խմելու ջրի, վեց թաղամասերում՝ ոռոգման ջրի անկանոն մատակարարում, որոնք ուղեկցվում էին մեծ քանակի կորուստներով: Կենսական նշանակության այս ծրագրերի ավարտից հետո այդ թաղամասերում լիովին կապահովվի պահանջվող ջրամատակարարումը: Ավելին, Վերին դեմեր կոչվող թաղամասը մինչ այժմ լիովին զուրկ էր ոռոգման ջրի մատակարարումից, իսկ եկող տարվանից այստեղ շուրջ 10 հեկտար հողատարածք դառնալու է ոռոգելի: Սուբվենցիոն երրորդ ծրագրով , որը սկսվելու է սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ասֆալտապատման աշխատանքների իրականացում գյուղի 12 տարբեր փողոցներում »,-ներկայացրեց Կարո Գեւորգյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ