Շտապօգնություն պետք է դիմել միայն անհետաձգելի միջամտության կարիք լինելու դեպքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շտապ բժշկական օգնության ծառայությունը օրական 700 կանչ է ստանում, որից միայն 200 մարդ է տեղափոխվում հիվանդանոց կամ 30 տոկոսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Շտապ բժշկական օգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Այսինքն` բոլոր մնացած կանչերը հիմնականում այն կանչերն են, որոնց դեպքում քաղաքացիները կարող են դիմել ընտանեկան բժշկին կամ ժամանակին ընդունեն իրենց դեղահաբերը, ոչ թե շտապօգնության բժշկին կանչեն զուտ խորհրդատվության համար: Դա ճիշտ չէ»,- ընդգծեց Ստեփանյանը:

Նրա խոսքով` ծառայությունում քայլ առ քայլ լուծվում են բոլոր այն խնդիրները, որոնք օգնում են դուրս գալ ավելի բարձր հարթակ:

«Մեր բրիգադների ավելացումը և սեպտեմբերի 1-ից 50 բրիգադ ունենալը, չափորոշիչները փոխելը ևս մեծ ձեռքբերումներ են: Մեր ենթակայանները, որոնք գտնվում են քաղաքի տարբեր համայնքներում, կվերանորոգվեն, և կբարելավվեն մեր անձնակազմի պայմանները, ինչը նույնպես շատ կարևոր է: Կարևորը նաև այն է, որ կիրառվել է սոցփաթեթի ծառայությունը, և մեր աշխատակիցներն ապահովագրություն ունեցան: Բրիգադի ավելացումը չի ենթադրում այն, որ պետք է ավելանա կանչերի թիվը: Մենք պետք է սպասարկենք միայն մեզ հասնող անհետաձգելի կանչերը: Զանգ տվողը պետք է հասկանա՝ շտապօգնության պետք է դիմել միայն անհետաձգելի օգնության դեպքում»,- եզրափակեց Ստեփանյանը:

Հայերեն English

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ