Օգոստոսի 19-22-ը սահմանափակումներ կմտցվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ կմտցվեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ սահմանափակումները կլինեն օգոստոսի 19-22-ը:

«Ավտոճանապարհի 125 կմ-ին Թերեք գետի վրա գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքների կապակցությամբ օգոստոսի 19-22-ն ժամը 12։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի այդ հատվածում կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկությունը: Բոլոր այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կլինի ազատ»,- հայտնում է դեսպանությունը:

Հայերեն Русский