ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը օգոստոսի 26-30-ը կլինի Կիպրոսի Հանրապետությունում` մասնակցելու Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ գործուղել Կիպրոսի Հանրապետություն (քաղ. Նիկոսիա)՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում: