Կապան-Գորիս ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությունը օգոստոսի 14-ին, ժամը 00:38-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան(վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիներիուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին։ Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը