Սպորտ

Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը 

1 րոպեի ընթերցում

Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբի Մասթերսում կիսեց 3-րդ հորիզոնականը 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Աբու Դաբիի մրցաշարում կիսեց 3-11-րդ տեղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվեցԱբու Դաբի Մասթերս հզոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 151 շախմատիստ: Մասնակիցների թվում էիн55 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 155 մասնակցից 124-ը կրում են միջազգային կոչումներ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էինՎլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը:Մեր մարզիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Մանուէլ Պետրոսյանը, ով վերջին տուրում հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին և 6.5 միավորով կիսեց 3-11-րդ հորիզոնականները:Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Պետրոսյանը գրավեց 7-րդ հորիզոնականը: Սամվել Տեր-Սահակյանը և Վլադիմիր Հակոբյանը վաստակեցին 5.5-ական միավոր և զբաղեցրին, համապատասխանաբար, 33-րդ և 35-րդ հորիզոնականները:

Աբու Դաբի Մասթերսի հաղթող դարձավ Բաադուր Ջոբավան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում